Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Վերադարձավ Սպիտակ տուն՝ նախորդ ընտրություններում պարտվելուց հետո

Վերադարձավ Սպիտակ տուն՝ նախորդ ընտրություններում պարտվելուց հետո
06.11.2024 | 19:28

Եվ այսպես, Թրամփը հաղթեց, ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ընտրիչները մեծամասնություն են կազմում Ընտրիչների կոլեգիայում, որտեղ քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, իսկ Կոնգրեսը կհաստատի դրա արդյունքները 2025թ. հունվարի 6-ին։ ԱՄՆ-ի 47-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին։ Օհայոյի սենատոր Ջ. Դ. Վենսը կդառնա ԱՄՆ-ի փոխնախագահ։

Թրամփը ԱՄՆ-ի պատմության մեջ երկրորդ նախկին նախագահն է, ով վերադարձավ Սպիտակ տուն՝ նախորդ ընտրություններում պարտվելուց հետո։ Նախկինում մեկ անգամ այսպիսի հաջողության հասել էր դեմոկրատ Գրովեր Քլիվլենդը. որպես գործող նախագահ, 1888 թվականին պարտվելուց հետո, նա կրկին առաջադրվեց 1892 թվականին և հաղթեց։

Երդմնակալության օրը Թրամփը կդառնա նաև ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը երբևէ ստանձնած ամենատարեց քաղաքական գործիչը. 2024 թ. հունիսի 14-ին նա դարձավ 78 տարեկան, իսկ 2025 թվականի հունվարի 20-ին հինգ ամսով մեծ կլինի, քան Ջո Բայդենը, երբ չորս տարի առաջ ստանձնեց պետության ղեկավարությունը։ Իսկ 2029 թվականի սկզբին, երկրորդ նախագահական ժամկետի ավարտին, Թրամփն արդեն կդառնա 82 տարեկան, ավելի մեծ, քան այժմ՝ Բայդենը։

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 5869

Մեկնաբանություններ